Ակնաբանություն
Պտերիգիումի էթիոպաթոգենեզի հարցի շուրջ
Չնայած պտերիգիումի վերաբերյալ գոյություն ունեցող բազմաթիվ հետազոտությունների, մինչ այժմ չկա միակարծություն վերջինիս առաջացման և զարգացման վերաբերյալ, հայտնի չէ ինչպե՞ս է սկսում աճը կամ հանկարծակի կանգ է առնում, պարզ չէ թե ինչու՞ է աճը լինում դեպի կենտրոնաձիգ այլ ոչ թե ամբողջ ուղղությամբ, աճը կանգնում է երբ վերջինիս գլխիկը հասնում է եղջրենու կենտրոն, ինչու՞ է առաջանում կրկնությունը, չնայած բոլորը ստանում են նույն բուժումը և այլն:
Պտերիգիումը ավելի հաճախ զարգանում է կոնյունկտիվաի քթային մակերեսից, որը հավանաբար կախված է նրանից, որ լույսը ընկնում է եղջրաթաղանթի վրա քունքային մասից և ֆոկուսավորում է լիմբի քթային հատվածում վնասելով այստեղ գտնվող լիմբալ ցողունային բջիջները:
Պտերիգիումի էթիոպաթոգենեզում վճռական գործոն են համարվում արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը, աշխարհագրական դիրքը, օդերևութաբանական ազդակները, մասնագիտությունը, գենետիկան, նեյրոտրոֆիկ, բորբոքային, վիրուսային, լիմբալ ազդակները և այլն:
Մեր կողմից առանձնակի ուսումնասիրության առարկա են դարձել արևի ճառագայթների օդերևութաբանական ազդակների, աշխարհագրական դիրքի, ինչպես նաև աչքի առաջային հատվածի բորբոքային հիվանդությունների կապի ուսումնասիրությունը պտերիգիումի առաջացման գործում:
Նյութերը և մեթոդները
Ուսումնասիրության է ենթարկվել բազմամյա տարիների ընթացքում Սյունիքի մարզի օդերևութաբանական կայաններում գրանցված արևափայլի ժամային տևողությունը: Առանձնացվել է պտերիգիումով հիվանդացության թիվը կախված աշխարհագրական դիրքից և եղանակի առանձնահատկություններից: Առանձնացվել է անամնեստիկ, ինչպես նաև ակնաբուժական կաբինետ դիմած հիվանդների շրջանում աչքի առաջնային հատվածի բորբոքային հիվանդությունների առկայության վերաբերյալ տվյալները: Վիրահատության նախապատրաստած 42 հիվանդի մոտ կատարվել է կոնյունկտիվաի քերուկի քննություն, իսկ հեռացված 23 պտերիգիումներ ենթարկվել են հյուսվածքաբանական հետազոտության:
Արդյունքների քննարկում
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առանց արևի օրերի թիվը Սյունիքի մարզում տատանվում է 21–59 օրերի սահմաններում (միջինը 40,2 օր): Աշխարհագրական առումով, տեղակայված լինելով ծովի մակերևույթից միջին հաշվով 1500-1700մ բարձրության վրա, մշտական քամիների և չոր օդի առկայությամբ ամենաբարձր արևային օրերի թվով աչքի է ընկնում Սիսիանի տարածաշրջանը` 344 օր: Այստեղ պտերիգիումի տարածվածությունը ակնաբուժական ախտահարումներով հիվանդների շրջանում կազմել է 2,8–3%: Այս ցուցանիշը ավելի բարձր է մարզի առանձին բնակավայրերի հետ համեմատած (2,2-2,4%):
Պտերիգիումով հիվանդների անամնեստիկ տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերջիններս ճնշող գերակշռությամբ (80-90%) տառապել են կոնյունկտիվաի բորբոքային (ռեակտիվ և ալերգիկ կոնյունկտիվիտներ) հիվանդություններով: Աչքի առաջային հատվածի բիոմիկրոսկոպիայի ժամանակ այս հիվանդների մոտ հայտնաբերվել է տարբեր աստիճանի արտահայտված էպիթելոպաթիաներ, ինչպես նաև կետավոր պղտորումներ: Վիրահատության նախապատրաստած 42 հիվանդների կոնյունկտիվաի քերուկում հայտնաբերվել է չափավոր արտահայտված էոզինոֆիլիա:
Պտերիգիումի գլխիկի և մարմնի հյուսվածաբանական հետազոտությունից պարզվել է, որ վերջինս հիմնականում իրենից ներկայացնում է փխրուն թելավոր շարակցական հյուսվածք, եղջրաթաղանթի և կոնյունկտիվաի գոտում արյունատար անոթների միկրոշրջանառության ցանցի առկայությամբ: Ենթաէպիթելային կառուցվածքը, ինչպես նաև տենոնյան արտաքին թաղանթը, հարուստ է քիչ դիֆերենցված, անոթային հարուստ ցանցի առկայությամբ շարակցական հյուսվածքով, որտեղ հանդիպում են բազմաթիվ նոր առաջացած կոլագենային թելիկներ:
Միաժամանակ միջհյուսվածքային կառուցվածքում հայտնաբերվել են մուկոիդ և ֆիբրինոիդ ուռչեցում, տեղային թելավոր էլէմենտների անկազմակերպվածություն (դեզօրգանիզացիա), պարատ - և պլազմաբջջային ռեակցիայով, որը բնորոշ է ալերգիկ և ռեակտիվ վիճակներին:
Ստացված արդյունքներից կարելի է եզրակացնել, որ ուլտրամանուշակագույն ճառագայթները, եղանակի կտրուկ տատանումները (քամիներ, չոր օդ), շրջապատի բարձր ջերմաստիճանը հանդիսանում են էլաստոիդ դիստրոֆիայի խթանման ազդակ: Կարծում ենք, կոնյունկտիվաի բորբոքային պրոցեսների և պտերիգիումի էթիոպաթոգենետիկ կապի վերաբերյալ տվյալները համոզիչ են:
07.04.2008 Կարդացեք նաև
09.04.2008
05.04.2008
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ